Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին, թե Կուբա այլևս ո՛չ նավթ կհասնի, ո՛չ էլ փող: «Ոչ ոք մեզ չի թելադրում՝ ինչ անել: Կուբան ագրեսիա չի իրականացնում: Միացյալ Նահանգները 66 տարի շարունակ հարձակվում է մեր երկրի վրա, իսկ նա պատրաստ է պաշտպանել Հայրենիքը մինչև արյան վերջին կաթիլը»,- շեշտել է Կուբայի նախագահը:               
 

Սա էլ է շքերթ և տեղի է ունեցել Բաքվում

Սա էլ է շքերթ և տեղի է ունեցել Բաքվում
08.11.2025 | 12:20

Սա նայեք այսօր: Սա էլ է շքերթ և տեղի է ունեցել Բաքվում: Սա է այն կռվի արդյունքը, որը տվել է հայ ռազմիկը՝ 44 օր պաշտպանելով իր հողը: Հայ զինվորը կռվել է, բայց իրականում ստացել ոչ թե մարտական նահանջի, այլ խորքում քաղաքական նահանջի հրաման: Սա է սրանց «դե թող մնային կռվեին, ինչի՞ չկռվեցին»-ի պատասխանը: Սա նայեք այսօր, ոչ թե դրանց «տոնած հաղթանակը»:

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՉԻ ՊԱՐՏՎԵԼ։ Պարտվել է միայն այն իշխանությունը, որը մեր բանակին դարձրեց իր քաղաքական սխալների զոհը։

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 7798

Մեկնաբանություններ